Մեր մասին

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը» հանդիսանում է ՀՀ կառավարության 23.04.2003թ. N 524 որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության» իրավահաջորդը, որը ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության գնահատման և շուկայի պետական վերահսկողության ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում գործադիր իշխանության հանրապետական մարմին է և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է պետական վերահսկողական գործառույթներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Այլ կերպ ասած տեսչությունը իրականացնում է սպառման ապրանքների, մատուցվող ծառայությունների անվտանգության, որակի և սահմանված կանոնների ու արտադրությունում և առևտրի բնագավառում չափման միջոցների ճշգրիտ աշխատանքի նկատմամբ պետական վերահսկողությունը ինչպես նաև սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը։

Տեսչության ընդհանուր աշխատակիցների քանակը կազմում է 41 որոնցից 38-ը հանդիսանում են պետական տեսուչներ։