Պաշտոնական տեղեկատվություն
15.12.2011 Տեսչության 2012 թվականի ստուգումների ծրագիր
2008թ. հոկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացված ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման և մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 12-րդ նիստի վերաբերյալ
Համաձայն ՀՀ վարչապետի 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 733-Ա որոշման ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) խնդրանքով (ՄՊԽ-ի 33-րդ նիստի արձանագրության 55.1 կետ) ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից ՄՊԽ-ի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման և մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 12-րդ նիստը անցկացվել է 2008թ. հոկտեմբերի 23-24-ը Երևանում, «ՀՐԱԶԴԱՆ» հյուրանոցում։ Նիստը վարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Ա.Ղազարյանը։ Նիստի բացմանը ողջունի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՄՊԽ-ի անդամ Գ.Բադալյանը։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների` Հայաստանի, Բելառուսի, Ղրղստանի, Մոլդովայի, Ռուսաստասնի Դաշնության, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի և ՄՊԽ-ի ստանդարտների Բյուրոյի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության ներկայացուցիչը և ԶԼՄ-ների ներկայացուցիչները։
Նիստում ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինները ներկայացնող Հանձնաժողովի անդամները տեղեկացրին իրենց երկրներում պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության բնագավառում կատարված և կատարվելիք աշխատանքների և վերահսկողական մարմինների համակարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ։ Կարևորվեց ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարմինների վերահսկողական ծառայությունների համագործակցությունը և նշված բնագավառում օրենսդրության ներդաշնակեցումը։
Հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև ԱՊՀ անդամ պետություններում վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման միջպետական համակարգի ներդրման, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտադրվող և իրացվող խաղալիքների անվտանգության և որակի ստուգումների արդյունքների, 2008-2009թթ. մասնագիտացված ստուգումների իրականացման համար օբյեկտների ընտրության, արտադրանքների «վտանգավոր արտադրանք» կարգին դասելու չափանիշների հանձնարարականների մշակման վերաբերյալ և այլ հարցեր և ընդունվել համապատասխան հանձնարարականներ։
Հանձնաժողովի անդամների կողմից ստորագրվել է Հանձնաժողովի 12-րդ նիստի N12-2008 արձանագրությունը (կցվում է)։
Նիստի ընթացքում փորձի փոխանակման նպատակով անցկացվել են երկկողմ հանդիպումներ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարմինների պատվիրակությունների հետ, ձեռք են բերվել Ռուսաստանում և Բելառուսում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության պետական վերահսկողության, պետական չափագիտական վերահսկողության, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների գործունեության ստուգման իրականացման ծրագրերը և կարգերը, Մոլդովայի 2008-2012թթ. սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում ազգային ռազմավորությունը, օրենքները և այլ փաստաթղթեր։
Նշված կարգերը և նիստում քննարկված հարցերը կօգնեն Հայաստանի Հանրապետությունում նման փաստաթղթեր մշակելու և ներդնելու, ինչպես նաև աշխատանքներ կատարելու համար։
Նիստը անցավ բուռն քննարկումների և ջերմ բարեկամական մթնոլորտում։
- Հանձնաժողովի 12-րդ նիստի N12-2008 արձանագրություն (238 Կբ)
- Օրակարգ (196 Կբ)
- Выполнение решений, принятых на 33-м заседания Межгосударственного совета по стандартизации, метрологии и сертификации (445 Կբ)
- Стратегия развития Межгосударственного совета по стандартизации, метрологии и сертификации (МГС) на период до 2015 года. (233 Կբ)
- Изменение № 1 ПМГ 32-2006 Порядок взаимодействия органов государственного надзора за соблюдением технических регламентов (54 Կբ)
- О результатах проверок безопасности и качества игрушек, проведенных национальными органами государств-участников СНГ (166 Կբ)
- Предложения национальных органов по выбору объектов для проведения специализированных проверок в 2008-2009 гг. (87 Կբ)
- Аннотированная предварительная повестка дня восемнадцатой сесии (381 Կբ)
