Պաշտոնական տեղեկատվություն

Օրենսդրական փոփոխություն

Առևտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`  առաջացնում է վարչական տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ։

Սույն դրույթը ՀՀ  բնակավայրերից դուրս միջպետական, հանրապետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առևտրի իրականացման վայրերի և հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերի համար ուժի մեջ է մտնում 2008թ հոկտեմբերի 1-ից, իսկ բնակավայրերում գործող վերը թվարկված սուբյեկտների համար 2009թ հուլիսի 1-ից։
Հիմք`  «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի  գ/ կետը  և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ  օրենսգրքի 158 հոդվածի 23-րդ մաս:

Առևտրի իրականացման վայրը տեսակը հաստատված և ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը առաջացնում է վարչական  տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ։
Սույն   դրույթը ուժի մեջ է մտնում 2008թ հոկտեմբերի 1-ից։
Հիմք`  «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի  դ/ կետը  և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  ՀՀ  օրենսգրքի 158 հոդվածի 24-րդ մաս

Վտանգավոր ապրանքներ
Խաղալիք բջջային հեռախոս

Այլ ապրանքներ

Get Adobe Reader