Պաշտոնական տեղեկատվություն
Հանձնաժողովի 12-րդ նիստը անցկացվելու է Երևանում
Համաձայն ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) 33-րդ նիստի որոշման ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՄՊԽ-ի տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման և մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 12-րդ նիստը անցկացվելու է 2008թ. հոկտեմբերի 23-24-ը Երևանում, «ՀՐԱԶԴԱՆ» հյուրանոցում։
Հանձնաժողովի նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների, Գործադիր կոմիտեի և ՄՊԽ-ի ստանդարտների Բյուրոյի ներկայացուցիչները։
ՄՊԽ-ի և Հանձնաժողովի նիստերը համաձայն ՄՊԽ-ի կանոնադրության անցկացվում են տարին երկու անգամ։
Հանձնաժողովի 12-րդ նիստում նախատեսվում է քննարկել ԱՊՀ անդամ պետություններում ազգային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության բնագավառում իրականացվող աշխատանքների , վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանակման միջպետական համակարգի ներդրման, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտադրվող և իրացվող խաղալիքների անվտանգության և որակի ստուգումների արդյունքների, 2008-2009թթ. մասնագիտացված ստուգումների իրականացման համար օբյեկտների ընտրության, արտադրանքների «վտանգավոր արտադրանք» կարգին դասելու չափանիշների հանձնարարականների մշակման վերաբերյալ և այլ հարցեր։
