Պաշտոնական տեղեկատվություն
Բանակցություններ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում
12-17.05.2008թ-ին Տեսչության ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության հետ բանակցություններին և Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի (ՄՊԽ) տեխնիկական կանոնակարգերի, նորմերի և կանոնների պահպանման վերահսկողության և հսկողության աշխատանքների կազմակերպման և մեթոդոլոգիայի բնագավառում գիտատեխնիկական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին։ Մոսկվայում բանակցությունների արդյունքում ստորագրվել է արձանագրություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը վերահսկողության բնագավառում իրականացնել ՄՊԽ-ի կողմից ընդունված միջպետական կանոնների, ինչպես նաև ՄՊԽ-ի և Հանձնաժողովի շրջանակներում։ Հանձնաժողովի նիստում քննարկումների արդյունքում ի գիտություն է ընդունվել վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և օպերատիվ փոխանակման միջպետական համակարգի ներդրման մասին, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում արտադրվող և իրացվող խաղալիքների անվտանգության և որակի ստուգումների արդյունքները և այլն։
