Պաշտոնական տեղեկատվություն

15.12.2011 Տեսչության 2012 թվականի ստուգումների ծրագիր

Հանրային քննարկման է ներկայացվում "Շուկայի վերահսկողության զարգացման" հայեցակարգը: Ձեր դիտողությունները և առաջարկները ուղարկել l.khalikyan@mineconomy.am հասցեյով:

Նախագիծ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

I. ՆԱԽԱԲԱՆ

Շուկայի վերահսկողությունը, կամ պետական վերահսկողությունը հանդիսանում է որակի ենթակառուցվածքի կարևորագույն օղակը և նրա կանոնակարգված աշխատանքից է կախված այդ ենթակառուցվածքի արդյունավետ գործունեությունը:

Ասվածը ենթադրում է միջազգային կանոնների և նորմերի վրա հիմնված վերահսկողական մեխանիզմների և պետության կողմից համարժեք ֆինանսական միջոցների ներդնում, այլ կերպ ասածՇուկայի վերահսկողությունը այնպիսին է, ինչպիսի վերաբերմունք է  ցուցաբերում նրա նկատմամբ պետությունը”:

Ներկայումս ամբողջ աշխարհում շուկայի վերահսկողության մարմինները պայքարում են անհայտ ծագումով, կեղծված և վտանգավոր ապրանքների շրջանառությունը կանխելու համար, որը մեծապես խաթարում է ինչպես տեղական արտադրությունների մրցունակային, այնպես էլ սպառողների օրինական շահերը` առաջացնելով ներքին շուկայում անհավասար դաշտ այն տնտեսվարողների միջև, որոնք պահպանում են պետության կողմից սահմանված պահանջները ի հակադրություն նրանց ովքեր չեն հետևում օրինական պահանջների կատարմանը:

Աշխատանքի հիմքում դրվել են “Best Practice Tecniques in Market Surveillance” PROSAFE progect, ՄԱԿ, Եվրոպական տնտեսական խորհրդի MARS աշխատանքային խմբի, Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի N 765/2008EC հրահանգը, մի շարք Եվրոպական երկրների կողմից կիրառվող եղանակները և NI-CO կազմակերպության կարճաժամկետ փորձագետ Ռոբին Քրոֆտի առաջարկությունները:

 

II. Ընդհանուր մոտեցումներ

Գոյություն ունի թերևս երեք հիմնական պատճառ, թե ինչու է պետք Հայաստանի Հանրապետությանը ունենալ արդյունավետ շուկայի վերահսկողության մեխանիզմ.

Ա. Վտանգավոր, անօրինական և անհամապատասխան, կեղծված արտադրանքի[1]  հեռացում /բացառում/ ներքին շուկայից,

Բ. Արդար շուկայական պայմանների ապահովում,

Գ. Պետության և սպառողների տնտեսական շահերի պաշտպանություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր աշխարհում օրեցօր ավելանում են արտադրանքները, իսկ պետության միջոցները և վերահսկիչները սահմանափակ են, ուստի առաջ է գալիս արդյունավետ գործելու մեխանիզմի կիրառման անհրաժեշտությունը, որը կարող է հիմնված լինել ռիսկերի գնահատման վրա:

 

 

III. Ռիսկերի /վտանգների/ գնահատում

 Շուկայի վերահսկողության ընդացքում ռիսկերի /վտանգ/[2] գնահատումը իրականացվում է արտադրանքի նկատմամբ, այսինքն վերահսկողության ընդացքում գործողության թիրախ է ընտրվում հավանական ռիսկ /վտանգ/ պարունակող արտադրանքը և որպես դրա հետևանք այնուհետ նրա հավանական իրացնողը` արտադրողը, ներկրողը կամ ներկայացուցիչը այսուհետ`տնտեսավարողը”:

Այսինքն եթե շուկայի վերահսկողության գործընթացում խոսում ենք ռիսկերի մասին ապա դա վերաբերում է միայն հավանական վտանգ պարունակող արտադրանքին:

Հետևաբար սույնով կներկայացվի ռիսկերի թվարկման և գնահատման մեր և շարք երկրների կողից կիրառվող եղանակները.

Ա.Բացակայում է մակնշումը, տեղեկատվությունը և օգտագործման, պահպանման և ոչնչացման կանոնները, ինչպես նաև արտաքին տեսքը կասկած է ներշնչում:

Բ. Արտադրանքը նախատեսված է մինչև 14 տարեկան երեխաների կամ սպառողների հատուկ խմբի համար:

Գ. Եվրոպական վտանգավոր ապրանքների արագ հաղորդման RAPEX, ICSMS համակարգում ընդգրկված արտադրանքները:

Դ. Արտադրվել է այնպիսի երկրում որի նկատմամբ կա անվստահություն:

Ե. Գնային առումով ավելի էժան են քան սովորական պայմաններում:

Զ. Դժբախտ պատահարների, բողոքների և փորձարկման լաբարատորիաների և այլ շահագրգիռ մարմինների կողմից տրված հաղորդագրությունների հիման վրա:

Է. Նախորդ տարիների վերահսկողության արդյունքներից ելնելով:

Ը. Չափման միավորները օգտագործվում են կանոնների խախտմամբ:

Թ. Լաբորատոր փորձարկումների արժեքը բարձր է կամ ցածր է քան սովորական պայմաններում:

 

Թվարկվածը վերջնական չէ: Այս և այլ չափանիշները կարող են հիմք հանդիսանալ շուկայի վերահսկողության ռիսկերի վրա հիմնված գործառույթների համար:

Այստեղ կիրառելի է յուրաքանչյուր ռիսկի ազդեցության և դրա նկատմամբ կիրառվող միջոցի գնահատման համար օժանդակող ուղեցույցը, որը հնարավորություն է տալիս ամեն կոնկրետ դեպքի համար նախանշել ռիսկի չափը, /տես հավելվածներ 1-ը և 2-ը/ և հակազդեցության հրատապությունը և չափը:

 
 

IV. “Շուկայի Վերահսկողության” հասկացության սահմանումը և նպատակները

 

Այս նյութում շուկայի վերահսկողության հասկացության սահմանման հիմքում դրվել է ՄԱԿ Եվրոպական տնտեսական խորհրդի կողմից ECE/TRADE/C/WP.6/2009/13 փաստաթղթով և Եվրոպական Խորհրդարանի և Խորհրդի N 765/2008EC հրահանգով նախանշված սահմանումը. պետական մարմնի կողմից ձեռնարկվող գործունեություն և իրականացվող միջոցներ, որոնք ուղղված են նրան, որ իրացվող արտադրանքը համապատասխանի օրենսդրությամբ սահմանված պահանջներին և լինի անվտանգ հանրային շահերին, մարդու առողջությանը, անվտանգությանը և գույքին:

Շուկայի վերահսկման հիմնական նպատակը կայանում է նրանում, որ շուկայից հանվեն, կամ հնարավորինս նվազեն այն արտադրանքները որոնք չեն համապատասխանում սահմանված պահանջներին, կամ կասկած են ներշնչում նրանց արտադրության պայմանները, կամ կասկած կա, որ դրանք հանդիսանում են կեղծված: Սրա հետ մեկտեղ շուկայի վերահսկողությունը պետք է ապահովի իրացվող արտադրանքների չափագիտական համապատասխանությունը հայտարարված նորմերին:

 

V.Շուկայի վերահսկողության լավագույն գործառույթը

 

ա. Թափանցիկ, օգնում է տնտեսվարողներին հասկանալ, թե ինչ է հետապնդում պետությունը և օրենքը շուկայի վերահսկողությամբ: Ինչ գործառույթներ պետք է կիրառվեն այս կամ այլ դեպքերում:

բ. Համարժեքություն, յուրաքանչյուր անհամապատասխանության նկատմամբ կիրառել համարժեք միջոց կամ պատժամիջոց:

գ. Հետևողական, իրականացնել սահմանված և նախատեսվող բոլոր միջոցառումները, հասցնելով դրանք իրենց վերջնական ավարտին:

դ. Նպատակային, կենտրոնանալ այն բնագավառներում, որտեղ առավել դրա կարիքը կա/վտանգներ/:

ե. Հաշվետու, կրում է պատասխանատվություն իր կողմից իրականացված գործառույթների համար:

Վերոնշյալին հավելված պետք է նշել անհրաժեշտ ռեսուրսների ապահովվածությունը առանց որոնց չի կարող գործածվել միջազգային չափանիշներին հավակնող շուկայի վերահսկողությունը.

1.   Ֆինանսական միջոցներ`

1.1.հսկիչ գնումների իրականացման,

1.2. փորձարկումների իրականացման,

1.3. Գործուղումների,

1.4. նյութական ռեսուրսների և այլն:

 

 

2. Տեղեկատվություն[3]`

2.1. մաքսային մարմնից,

2.2. առողջապահական մարմիններից,

2.3. փորձարկման և սերտիֆիկացման մարմիններից,

2.4. սպառողներից և սպառողների Հ/Կ-ից

3. Տեխնիկական միջոցներ`

3.1. համակարգիչ և այլ անհրաժեշտ սարքավորումներ,

3.2. կապի միջոցներ,

3.3. տրանսպորտային միջոցներ,

 

4. Կարողությունների հզորացում,

4.1. տեսուչների կրթական ծրագրեր,

4.2. տնտեսվարողների իրազեկության բարձրացում,

4.3. սպառողների իրազեկության բարձրացում և կրթական ծրագրեր:

 

VI. Շուկայի վերահսկողության փուլերը

         Շուկայի վերահսկողության գործառույթը օպտիմալացնելու նպատակով հարկավոր է հստակ կարգավորել-ծրագրավորել այն, սակայն թողնելով զանազան իրավիճակներում գործելու ճկունության հնարավորություն: Այդ իսկ պատճառով  շուկայի վերահսկողության փուլերը կարելի է բաժանել հետևյալ երեք մասի.

         1. Շուկայի վերահսկողության ծրագրի նախապատրաստում,

         2.  Ծրագրի կատարում,

         3. Շահագրգիռ մարմինների հետ կապերի պահպանում:

Բոլոր փուլերում շուկայի վերահսկողությունը ունի գործունեության մի շարք ձևեր, որոնք պատկերված են կից գծապատկեր 1-ում:

 

1-ին փուլ: Նախապատրաստական

 

Շուկայի վերահսկողության վարույթի նախաձեռնողներ կարող են հանդիսանալ զանազան կառույցներ, օրինակ` տեսչական գործառույթները համակարգող բարձրագույն մարմինը, շուկայի վերահսկողության մարմինը, մաքսային մարմինը, տնտեսվարողը և սպառողը:

1. “Տեսչական գործառույթները համակարգող բարձրագույն մարմինը” հանդիսանում է տեսչական լիազորություններ ունեցող բոլոր մարմինների աշխատանքի համակարգողը:

2.  Շուկայի վերահսկողության մարմինը ծրագրավորում և իրականացնում է իրեն վերապահված բնագավառի նկատմամբ պետական վերահսկողությունը և դրանից բխող այլ միջոցներ:

3. Մաքսային մարմինը այն դեպքում, երբ հայտանբերում է անհամապատասխան ապրանք ապա դիմում է շուկայի վերահսկողության մարմնին գործընթաց սկսելու համար:

4. Տնտեսվարողը կարող է իր բողոքը հայտնել այլ տնտեսվարողի կողմից անհամապատասխան արտադրանքի իրացման մասին, պահաջելով հետաքննություն, ինչպես նաև սպառողները կարող են ներկայացնել իրենց բողոքները և առաջարկությունները:

Այստեղ կարող են լինել նաև այլ հնարավորություններ կապված այլ աղբյուրներից ստացվող անհամապատասխանությունների վերաբերյալ:

Շուկայի վերահսկողությունը իրականացվում է, ինչպես կանխարգելող այնպես էլ արձագանքման եղանակներով: Առաջին դեպքում այն իրականացվում է ծրագրավորման փուլում, երկրորդ դեպքում այն իրականացվում է ինչ որ դեպքի արձագանքելու եղանակով: Վերջինիս իրականացումը հիմնավորվում է ռիսկերի գնահատման սկզբունքով:

Շուկայի վերահսկողության մարմինը ծրագրավորում է նաև իր միջնաժամկետ գործառույթները, ելնելով արդյունաբերության և շուկայի միտումներից ինչպես նաև ներմուծման ուղղվածությունից: Կարճաժամկետ /տարեկան/ ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն առօրյա խնդիրներին:

Վերոնշյալ ծրագրերի մշակումը պետք է հիմնված լինի արտադրանքի վերաբերյալ առկա վտանգների գնահատման վրա, ինչպես նաև դժբախտ պատահարների, բողոքների և այլ աղբյուրներից ստացվող տվյալների, ինչպես նաև նախորդ տարիների վերահսկողության արդյունքների վրա:

Շուկայի վերահսկողության ծրագրավորման ընթացքում կարող են առաջանալ հետևյալ երկու իրավիճակները.

1. առկա է տեխնիկական օրենսդրություն, որտեղ նշված  են ռիսկային չափանիշները և գնահատման եղանակները, այստեղ շուկայի վերահսկողության մարմինը դրանք ընդունում են որպես հիմք և օգտագործում այդ նախանշված չափանիշները իր գործունեության ընթացքում:

2. եթե չկա տեխնիկական օրենսդրություն ապա շուկայի վերահսկողության մարմինը պետք է որոշի արդյոք արտադրանքը ներկայացնում է վտանգ թե` ոչ:

Նշյալ երկու դեպքերում նույնպես շուկայի վերահսկողության մարմինը պետք է կարողանա վերլուծել վտանգները և տալ դրանց քանակական գնահատական, չնայած դեռևս դրա հաշվարկման համար աշխարհում չկա մեթոդոլոգիական միասնական մոտեցում /քննարկումները ընթանում են/:

Շուկայի վերահսկողության մարմնի գործունեության կարևորագույն մաս է կազմում վտանգի /արտակարգ դեպք, բողոք/ առաջացրած երևույթներին արձագանքման մասը, որը կարող է վերահսկող մարմնից խլել նրա ռեսուրսների մինչև կեսը, ուստի այն հարկավոր է հաշվի առնել ծրագրավորման գործընթացում:

Արտակարգ դեպք և բողոքը կարող են լինել երկու տեսակի,

1. Բողոք, որը ստացվել է սպառողից, մրցակից տնտեսվարողից որը վերաբերում է արտադրանքի աննշատ թերությանը, և

2. Բողոք կապված վտանգի բարձր աստիճանով, կամ արտակարգ իրավիճակով կամ այլ շահագրգիռ կառույց հայտնում է, որ այս կամ այն արտադրանքը ներկայացնում է սպառողի կամ հանրային անվտանգությանը լուրջ վնաս: Այս դեպքում մարմնից պահանջվում է համապատասխան սահմանափակող միջոցի կիրառում, որոշ դեպքերում հիմնավորված փորձարկման արդյունքներով:  

                                             

2-րդ փուլ: Ծրագրի կատարում` իրականացում

Այս փուլի ընթացքում շուկայի վերահսկողության մարմինը իրականացնում է անհամապատասխան և վտանգավոր ապրանքների նկատմաբ գործառույթները, որոնք ուղղված են օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմանը, ինչպես նաև կիրառում է նրանց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված միջոցներ:

Որպես գնահատման առաջին քայլ իրականացվում է արտադրանքի տեսողական արտաքին զննում, որպեսզի տրվի հետևյալ ներքոշարադրյալ հարցերի պատասխանները.

 1. Ունի արդյոք ապրանքը, սարքավորումը համապատասխանության նշան և մակնշում և արդյոք այն ճիշտ է կազմված,

2. առկա են արդյոք համապատասխանության հայտարարությանը և արդյոք ճիշտ է կազմված,[4]

3. առկա են արդյող տեխնիկական փաստաթղթերը և արդյոք ճիշտ են կազմված,

4. առկա է արդյոք կասկած, որ չեն պահպանվել արտադրանքի պարտադիր պահանջները:

Գործընթացի տևողությունը` միջազգային փորձը առաջարկում է 5-15 օր ժամանակահատված, կախված արտադրանքի բարդության և արտադրություն-իրացում շղթայի երկարությունից /ասենք ներմուծման պարագայում/:

Ելնելով վերոնշյալ կետերի արդյունքներից մարմինը կարող է որոշում կայացնել իրականացնել արտադրանքի փորձարկում` “ստուգողական” և “լաբորատոր” եղանակներով:

“Ստուգողական” փորձարկումը կարող է կատարվել տեսուչի կողմից այն նպատակով որպեսզի ստուգվի արտադրանքի հիմնական հատկությունները` չափը, քաշը, հիմնական  չափանիշները և այլն /տես հավելված 1-ը/:

“Լաբարատոր” փորձարկումը ենթադրում է հատուկ սարքավորումներ, լաբարատորիաներ, որոնք պետք է լինեն ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հավատարմագրված:

Գործընթացի տևողությունը` միջազգային փորձը առաջարկում է 10-20 օր ժամանակահատված, կախված արտադրանքի բարդության և գնահատման անհրաժեշտ չափանիշներից:

Այն պարագայում երբ շուկայի վերահսկողության մարմնի կողմից հաստատվում է ապրանքի լուրջ վտանգի ազդեցությունը, որպես գործողության երրորդ քայլ տնտեսվարողի հետ իրականացվում է խորհրդակցություններ, առաջարկելով նրան իրականացնել ուղղիչ գործողություններ` վտանգը վերացնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ շուկայի վերահսկողության մարմինը`

1. տրամադրում է այն գործողությունների ցանկը, որոնք պետք է կատարվեն տնտեսվարողի կողմից,

2. միջոցները, որոնք օրենսդրության համապատասխան կկիրառվեն,

3. սահմանում է ժամկետները որոնց շրջանակում պետք է իրականացվեն բոլոր ուղղիչ գործողությունները:

Գործընթացի տևողությունը` միջազգային փորձը առաջարկում է 10 օր ժամանակահատված տնտեսվարողին իր գործողությունները իրականացնելու, իսկ շուկայի վերահսկողության մարմնին 5-օր ուղղիչ գործողությունները նախանշելու համար:

Այն դեպքում երբ արտադրանքի անհամապատասխանությունը կրում է խիստ վտանգավոր բնույթ` վտանգի տակ է մարդկանց կյանքը առողջությունը, հանրային շահերը, ապա տնտեսվարողի հետ խորհրդակցությունների փուլը անտեսվում է և տրվում է պարտադիր ուղղիչ գործողությունների հրահանգ, ինչպես նաև/կամ վաճառքի արգելք և/կամ շուկայից հետ հավաքում:

3-րդ փուլ: Կապերի պահպանում

         Այս փուլը սերտորեն կապված է առաջի երկու փուլերի հետ, քանի որ խորհրդակցությունները տնտեսվարողի և այլ շահագրգիռ կողմերի միջև անհրաժեշտ են արդյունավետ վերահսկողական գործառույթների կազմակերպման և վտանգների նվազեցման առումով: Շուկայի վերահսկողության մարմինը միշտ պետք է տեղեկացված լինի և տեղեկացնի /տես V բաժին կետ 2/:

         Տեղեկատվությունը պետք է փոխանակվի համապատասխան ցանցերի միջոցով /պետք է ստեղծվեն/, ինչպես նաև պետք է օգտագործվեն ԶԼՄ-ի հնարավորությունները:

         Այս փուլի ընթացքում կուտակված տեղեկատվությունը կարող է օգտագործվել հետագա աշխատանքների նախանշման համար:

         Այն դեպքում երբ 2-րդ փուլի ընթացքում հայտնաբերված անհամապատասխան արտադրանքը ուղղիչ գործողությունների հետևանքով դարձել է անվտանգ, այդ տեղեկատվությունը նույնպես պետք է ընգրկվի այս փուլի տեղեկացման գործընթացի մեջ և ներառվի ապագա գործառույթների ծրագրավորման մեջ:

         Շուկայի վերահսկողության մարմնին պետք է տրվեն ԶԼՄ-ի միջոցով ինչպես սպառողների տեղեկացվածության բարձրացման այնպես էլ բացատրական, վտանգ ներկայացնող արտադրանքների վերաբերյալ հաղորդագրությունների տրման լայն հնարավորություններ:

Շուկայի վերահսկողության մարմինը պետք է հրապարակի իր գործունեության արդյունքները:

VII. Արդյունքների գնահատում

         Շուկայի վերահսկողության մարմնի աշխատանքները գնահատելու նպատակով առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքները.

         1. Հայտնաբերված վտանգավոր ապրանքների և փորձարկման արդյունքում հաստատված վտանգավոր ապրանքների հարաբերակցությունը:[5]

         2. Սպառողների կողմից բարձրացված բողոքների, առաջարկությունների վերաբերյալ մարմնի կողմից բավարարված գործերի հարաբերակցությունը[6]:

 

VIII.Եզրակացություն

         Վերոնշյալ բոլոր գործառույթները և դրանից բխող խնդիրները պետք է համախմբվեն մեկ իրավական ակտի մեջ, որը կհանդիսանա շուկայի վերահսկողության մարմնի գործունեության իրավական հիմքը: Այսօր հանրապետությունում սույն հարցի կարգավորման օրենսդրական հիմքերը սփռված են բազմաթիվ իրավական ակտերում, որոնք իրենց հերթին ունեն բազմաթիվ լրացումներ և փոփոխություններ: Այս հանգամանքը մեծապես խոչընդոտում է ինչպես շուկայի վերահսկողության մարմնի արդյունավետ գործունեությանը, այնպես էլ տնտեսվարողների և սպառողների իրազեկությանը:

         Հարցի լուծման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի “Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության” կողմից նախապատրաստվել է “Շուկայի վերահսկողության մասին” ՀՀ օրենքի և դրանից բխող այլ իրավական ակտերի նախագծերը: Մասնավորապես մշակվել է ապրանքների պարտադիր հայերեն մակնշման կարգը և պահանջները, վտանգավոր արտադրանքների հայտնաբերման դեպքում շուկայից հանելու և ոչնչացման կարգը, վարչական վարույթի հետևանքով հայտնաբերված անհամապատասխանությանը համարժեք պատժամիջոցի կիրառման կարգը, այսինքն խաղտման-վտանգին համարժեք տույժ:

         Միևնույն ժամանակ տեսչությունը իրականացնում է TWINNING ծրագրի նախապատրաստական աշխատանքներ որոնք հավանության են արժանացել ծրագրի համակարգող խորհրդի կողմից:

          

 

 


[1] Գործընթացի արդյունք (ՀՍՏ ԻՍՕ /ԻԷԿ 17000:2004): ՀՍՏ ԻՍՕ 9002:2002 ստանդարտում դիտարկվում է արտադրանքի չորս ընդհանուր կատեգորիա. Ծառայություններ, ծրագրային ապահովում, տեխնիկական միջոցներ և տեխնոլոգիական նյութեր.

 

 [2] Ազգային մարմնի արագ միջամտությունը պահանջող ցանկացած վտանգ, ներառյալ այն վտանգները, որոնց հետևանքները միանգամից ի հայտ չեն գալիս.

կամ ռիսկը դա երևույթի հավանականության և հաճախականության համակցությունն է (ISO/IEC Guide 73):

[3] Ելնելով տեղեկատվության կարևորությունից, բոլոր տեսչական լիազորություններ ունեցող մարմինների համար, առաջարկվում է համատեղ մշակել սահմանափակ օգտագործողների /միայն տեսչությունները/ համար տվյալների արագ փոխանակման դասակարգիչ` համացանցում:

[4] Այստեղ անհարաժեշ է արտադրանքի ընդհանուր անվտանգության /GPS/ մասին օրենսդրություն

[5] Ա= ՎԱ/ՓԱՀ, որտեղ Ա-ն արդյունավետությունն է, ՎԱ-ն հայտնաբերված վտանգավոր ապրանների քանակը, ՓԱՀ-փորձարկումների արդյունքում հաստատված վտանգավոր արտադրանքների քանակը: 1-ը առավելագույն միավորն է:

 

[6] Ա1=ՍԲ/ԲԳ, որտեղ Ա1-ը արդյունավետությունն է, ՍԲ-ն Ստացված բողոքների ընդհանուր քանակը, ԲԳ-Բավարարված գործերի ընդհանուր քանակը: 1-ը առավելագույն միավորն է:

 

Վտանգավոր ապրանքներ
MarsHero
Խաղալիք էլեկտրաշոկ

Այլ ապրանքներ

Get Adobe Reader