Պաշտոնական տեղեկատվություն

15.12.2011 Տեսչության 2012 թվականի ստուգումների ծրագիր

ՀՀ-ում իրացվող արդյունաբերական (ոչ պարենային) ապրանքների հայերեն մակնշման անհրաժեշտության վերաբերյալ հարցման արդյունքները

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ-ում իրացվող արդյունաբերական (ոչ պարենային) ապրանքների հայերեն մակնշման անհրաժեշտության վերաբերյալ հարցման արդյունքները

 

Հայտնի է, որ այսօր հանրապետությունում իրացվում են զանազան տիպի անհայտ ծագման և տարբեր օտար լեզուներով բացատրություններ և օգտագործման ուղեցույցեր պարունակող ապրանքներ, որոնց առանց հայերեն մակնշման կամ տեղեկատվության տրամադրման իրացումը վտանգում է ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսավարողների շահերը, առաջացնելով հայրենական արտադրողների կողմից արտադրված և համապատասխան ձևով մակնշված ապրանքների նկատմամբ անարդար մրցակցություն:

Այդ կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի և սպառողների շահերի պաշնտպանության պետական տեսչության կողմից 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 100 կազմակերպություններում անցկացվել է հարցում հանրապետությունում իրացվող արդյունաբերական (ոչ պարենային) ապրանքների հայերեն մակնշման անհրաժեշտության վերաբերյալ (հարցման արդյունքների վերաբերյալ հավելվածը կցվում է):

Հույսով ենք, որ արդյունքների հիման վրա կառուցվող նախաձեռնությունը կնպաստի արդար մրցակցությանը, սպառողների շահերի պաշտպանությանը, կեղծված և անհայտ ծագումով ապրանքների բացառմանը:

 

 

 

 

 

Հավելված

 

 

 

 

 

 

 

 

Խիստ անհրաժեշտ է

Անհրաժեշտ է

Չեմ կողմնորոշվել

Անհրաժեշտ չէ

Այլ կարծիք

1. Անհրաժեշտ է արդյոք հայերեն գրավոր մակնշումը և տեղեկատվության տրամադրումը ՀՀում իրացվող ապրանքների համար

32.1%

53.6%

10.7%

-

1-շատ մանր է լինում, որ

ընթերնելի չէ և

 բովանդակությունը ճիշտ չի

լինում

 

Խիստ այո

Այո

Չգիտեմ

Ոչ

 

2. Արդյոք հայերեն մակնշումը և տեղեկատվության տրամադրումը կնվազեցնի իրացվող ապրանքների օգտագործումից առաջացող հնարավոր վնասները և անցանկալի հետևանքները

7.1%

57.1%

21.4%

10.7%

1-հնարավոր է

 

Խիստ այո

Այո

Չգիտեմ

Ոչ

 

3. Արդյոք հայերեն մակնշումը և տեղեկատվության տրամադրումը կնվազեցնի ՀՀում իրացվող անհայտ ծագում և որակ ունեցող ապրանքների շրջանառությունը

3.6%

 71.4%

17.9%

7.1%

 

 

Կավելանան նշանակալից

Կավելանան աննշան

Չգիտեմ

Չեն ավելանա

 

4. Ձեր կարծիքվ կավելանան արդյոք ծախսերը ապրանքի վրա հայերեն մակնշման և տեղեկատվության տրամադրման դեպքում

14.3%

64.3%

10.7%

10.7%

 

 

Այո

Չգիտեմ

Ոչ

Այլ կարծիք

5. Ձեր կարծիքով հարկավոր է արդյոք տրամադրել ժամանակ, որպեսզի տնտեսվարողները նախապատրաստվեն մակնշմանը և տեղեկատվության տրամադրմանը

71.4%

10.7%

17.9%

 

 

Այո

Ոչ

Չգիտեմ

Այլ կարծիք

6. Ձեր կարծիքով հարկավոր է արդյոք ապրանքները բաժանել խմբերի և դրանց նկատմամբ կիրառումը սկսել առաջին փուլով, ասենք`

71.4%

17.9%

10.7%

 

Ա. Մինչև 14 տարեկան երեխաների համար օգտագործվող ապրանքներ,

Բ. Բարդ կենցաղային սարքեր,

Գ. Քիմիական միջոցներ,

Դ. Կոսմետիկական արտադրանք

 

Վտանգավոր ապրանքներ
CANDY
Դիմահարդարման խաղալիք

Այլ ապրանքներ

Get Adobe Reader