Պաշտոնական տեղեկատվություն

15.12.2011 Տեսչության 2012 թվականի ստուգումների ծրագիր

Ս.թ. Մարտի 12-18-ը ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Ներսես Երիցյանի գլխավորած պատվիրակության կազմում Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Աշոտ Ղազարյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած գործուղման վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Գործուղման նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության որակի կառավարման համակարգի, վարչական, մենաշնորհային և հանրային ծառայությունները կարգավորող դաշնային կառույցների աշխատանքին, օրենսդրական և այլ կանոնակրգող նորմերին։

            Հանդիպում 1 /12.03.2010թ. ժամը 13.00-17.30, Բեռլին/ Գերմանիայի էկոնոմիկայի և տեխնոլոգիաների նախարարությունում.

            Հանդիպման ընթացքում ներկայացվեցին որակի կառավարման օղակում ներառված մարմինների` ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության հավաստման և վերահսկողության մարմինների գործառույթները, կառուցվածքները և իրավասության շրջանակները։

            Այնուհետ ներկայացվեց նախարարության տեխնոլոգիաների և նորարարությունների քաղաքականությունը, դրանց փոխանցման հնարավորությունները։

            Ներկայացվեց մրցակցային, բնական մենաշնորհների և սեփականաշնորհման կառավարման քաղաքականության առանձնահատկությունները։

            Բոլոր վերոնշյալ հարցերի վերաբերյալ պատվիրակության կողմից հնչեցվեցին բազմաթիվ հարցեր և ստացվեցին պատասխաններ։

 

Հանդիպում 2 /15.03.2010թ. ժամը 10.00-12.00/ Սպառողների պաշտպանության և պարենային անվտանգության դաշնային կազմակերպություն.

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կառույցի աշխատակարգը, ստորաբաժանումները և սննդամթերքի անվտանգության նկատմամբ գործող օրենսդրական հիմքերը և կատարվեց “Պարենային անվտանգության ապահովումը դաշնային համակարգում” թեմայով ներկայացումը։

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ պատվիրակության կողմից հնչեցվեցին բազմաթիվ հարցեր և ստացվեցին պատասխաններ։

 

Հանդիպում 3 /15.03.2010թ. ժամը 14.00-17.00/ Գերմանիայի ֆիզիկատեխնիկական հաստատություն։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց կառույցի գործունեության հիմնական նկարագիրը` գիտական չափագիտության բնագավառի կարևորությունը տնտեսական զարգացման հարցում, այնուհետև այցելություն կատարվեց ջերմաստիճանի չափման լաբարատորիա, ծանոթացվեց օգտագործվող սարքավորումների և կատարվող չափումների ճշտության աստիճանի հետ։ Կատարվեց նաև այցելություն ջերմային էներգիայի չափման լաբարատորիա, որում նույնպես ներկայացվեց կատարման եղանակների և մեթոդների ներկայացում։

Հանդիպում Գերմանիայի հավատարմագրման ծառայությունում, ներկայացվեց միջազգային չափանիշների վրա հիմնված անկախ կառույցի գործունեության հիմքերը, հավատարմագրմանը ներկայացվող բարձր չափանիշները և կոնկրետ օրինակներ։

Վերոնշյալ հարցերի վերաբերյալ պատվիրակության կողմից հնչեցվեցին հարցեր և ստացվեցին պատասխաններ։

 

Հանդիպում 4 /16.03.2010թ. ժամը 09.00-12.30 Բոնն/ “Էլեկտրականության, գազի, հեռահաղորդակցության, փոստի և երկաթուղային ցանցի դաշնային գործակալություն”։

 

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին կառույցի գործունեության հիմնական նկարագիրը, մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության նկատմամբ պետական կարգավորման հիմնական սկզբունքները և մի շարք կարևորություն ներկայացնող հարցերը։ Մասնավորապես ներկայացվեց բնագավառների կանոնակարգման առանձնահատկությունները և մեկ օրինակ իրական վարույթից։

Հանդիպում 5 /16.03.2010թ. ժամը 14.00-16.30 Բոնն/  “Կարտելային հարցերով դաշնային ծառայություն”

Հանդիպման ընթացքում ներկայացվեց կառույցի գործունեության հիմնական նկարագիրը, կարտելային հարցերի դաշնային ծառայության կառուցվածքը և գործառույթները, գերմանիայի մրցակցային օրենսդրության ընդհանուր պատկերը։

Պատվիրակության կողից հնչեցվեցին հարցեր և ստացվեցին պատասխաններ։

 

Հանդիպում 6 /17.03.2010թ. ժամը 09.30-12.00 Քյոլն/  Հյուսիսային Հռենոս ՎՆ  Վեստֆալիա երկրամասի “Պետական վերահսկողության և չափաստուգման կառույցում”

Հանդիպման ընթացքում ներկայացվեց կառույցի գործունեության հիմնական նկարագիրը, պետական վերահսկողության և իրավական չափագիտության կարևորությունը սպառողների շահերի և արդար մրցակցության ապահովման հարցում։ կատարվեց որոշակի ապրանքների չափագիտական վերահսկողության փորձեր համապատասխան լաբարատորիաներում։ Պատվիրակության կողմից հնչեցվեցին հարցեր և ստացվեցին պատասխաններ։

Հանդիպում 7 /18.03.2010թ. ժամը 09.30-12.00 Էշբորն/  “Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերություն։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց կառույցի գործունեության հիմնական նկարագիրը, օժանդակող ծրագրերի նկարագիրը և հեռանկարները։ Քննարկվեց նաև այս այցի արդյունքները և նշվեց դրա արդյունավետության և կարևության մասին։

 Հանդիպում 8 /18.03.2010թ. ժամը 14.00-16.00 Բադ Համբուրգ/ Անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարի կենտրոն։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց կառույցի գործունեության հիմնական նկարագիրը, քննարկվեցին անբարեխիղճ և շփոթմունքի մեջ գցող որոշ կոնկրետ օրինակներ։ Ծավալվեց բուռն քննարկում։

 

Նույն օրը պատվիրակությունը վերադարձավ Երևան։

 

Այցը բավականին ուսանելի էր և օգտակար, հնարավորություն ստեղծվեց անմիջապես ականատես լինել Գերմանական բարձր չափանիշներ ունեցող տնտեսության հիմնական կառավարումը իրականացնող կառույցների աշխատանքին և ստեղծել գործնական կապեր գործընկեր կառույցների հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Շուկայի և սպառողների շահերի

պաշտպանության պետական տեսչության պետ`                                               Աշոտ Ղազարյան                             

Վտանգավոր ապրանքներ
Խաղալիք բջջային հեռախոս

Այլ ապրանքներ

Get Adobe Reader