Տեսչության նպատակները
Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության և պետական չափագիտական վերահսկողության նկատմամբ բնագավառներում տեսչության նպատակները և գործառույթներն են`
- տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով և այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
- տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը, ինչպես նաև դրանց անվտանգության և որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
- չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
- Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը։
Ելնելով վերոգրյալից տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է`
ա) արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև ծառայությունների մատուցման ժամանակ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն.
բ) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն.
գ) փաթեթավորված, չափածրարված իրացվող ապրանքների և օտարվող ապրանքների նկատմամբ չափագիտական պետական վերահսկողություն.
դ) շուկայում իրացվող արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ե) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումների անցկացում,
զ) իրավասության սահմաններում, համապատասխան որոշումների ընդունում, և լիազորված բնագավառներում համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական տուգանքների կիրառում։
