Հաճախ տրվող հարցեր
Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից արձակված կարգադրագրերով ի՞նչ ժամկետ է սահմանվում և ու՞մ հետ է այն համաձայնեցվում`
հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ՝ համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ։
Գլխավոր պետական տեսուչը՝ օրենքով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերն ու՞ր է ուղարկում և ինչ՞ նպատակով`
իրավապահ մարմիններին կամ դատարան օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
Որն՞ է համապատասխանության նշանը`
ՀՀ կառավարության սահմանված կարգով գրանցված նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին։
Որն՞ է համապատասխանության հայտարարագիրը`
սերտիֆիկացման մարմնի վավերացված փաստաթուղթ, որով արտադրանք արտադրողը, ներմուծողը հավաստիացնում է իր արտադրված, ներմուծած արտադրանքի համապատասխանությունը սահմանված պահանջներին։
Որն՞ է արտադրանքի նույնականացումը`
ընթացակարգ, որի միջոցով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը և էական հատկանիշներին։
Որն՞ է փորձարկման լաբորատորիան`
արտադրանքի կամ ծառայությունների որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր։
Որն՞ է չափման միջոցը, չափիչ սարքը`
տեխնիկական միջոց, որը նախատեսված է չափում կատարելու համար, ինքնուրույն կամ այլ լրացուցիչ սարքի հետ, որն ունի նորմավորված չափագիտական բնութագրեր։ Չափման միջոցներն օգտագործվում են կիրառման թույլատրված միավորներով արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար և պետք է համապատասխանեն դրանց շահագործման պայմաններին և չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի պահանջներին։
