Հաճախ տրվող հարցեր
Ինչ՞ով պետք է ուղեկցվեն Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող արտադրանքը և ծառայությունները`
համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով։
Ինչ՞ պատժամիջոց է կիրառվում պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման դեպքում`
տրվում է կարգադրագիր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումը կասեցնելու մասին` մինչև հայտնաբերված խախտման վերացումը.
տրվում են կարգադրագրեր տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու, սպառողներին այդ մասին տեղեկացնելու և սպառողներից արտադրանքը հետ վերցնելու մասին, եթե հայտնաբերված անհամապատասխանությունը հնարավոր չէ վերացնել։

Ինչ՞ պատժամիջոց է կիրառվում պետական չափագիտական վերահսկողության արդյունքում հայտնաբերված չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում`
տրվում է կարգադրագիր չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի առաքումը և իրացումը արգելելու մասին.
տրվում է կարգադրագիր տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների արտադրությունը և իրացումը արգելելու մասին` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը.
տրվում է կարգադրագիր չափման միջոցների շահագործումը արգելելու մասին, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակին.
տրվում է կարգադրագիր ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործումը արգելելու մասին, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունքներ է տալիս։

Ինչ՞պես են վերացվում կարգադրագրերով նախատոսված պատասխանատվության միջոցները`
գլխավոր պետական տեսուչի կողմից` տնտեսավարող սուբյեկտի դիմումով, կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա։
Ինչ՞ պատժամիջոց է առաջացնում տեխնիկական կանոնակարգերի պահանջները, սերտիֆիկացման կանոնները, չափագիտական կանոնները ու նորմերը խախտելը,
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինհարյուրապատիկի չափով։
Որ՞ իրավական փաստաթղթերով սահմանված և որ՞ փուլերում է իրականացվում պետական վերահսկողությունը։
տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և օգտահանելու, ծառայությունները մատուցելու փուլերում։
Գլխավոր պետական տեսուչի և պետական տեսուչների կողմից կարգադրագրերը ի՞նչի հիման վրա են արձակվում`
օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա։