Հաճախ տրվող հարցեր
Որոնք են ազգային ստանդարտները`
ՀՀ ստանդարտները, ստանդարտացման ազգային համակարգով սահմանված ՀՀ-ում կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտներն են։
Որոնք են ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման և ծառայության մատուցման պայմանները`
Արգելվում է ՀՀ տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացումը և ծառայությունների մատուցումը` առանց դրանց համապատասխանության հավաստման, ընդ որում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող արտադրանքն ու ծառայությունները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով։
Ինչ՞ պատժամիջոց է առաջացնում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, առևտրի, հանրային սննդի վաճառողի և կենցաղային ծառայություններ կատարողի կողմից առանց համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ գրանցված հայտարարագրով համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ապրանքներ վաճառելը (ծառայություններ մատուցելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Ինչ՞ պատժամիջոց է առաջացնում առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, առևտրի, հանրային սննդի վաճառողի և կենցաղային ծառայություններ կատարողի կողմից տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Ինչ՞ պատժամիջոց է առաջացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում և առևտրի իրականացման վայրում տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը (չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունքներ է տալիս)`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Ինչ՞ պատժամիջոց է առաջացնում պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնելու համար արտադրանք, անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
Ինչ՞ պատժամիջոց է առաջացնում արտադրանքն իրացնելու (առաքելու), օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու, օգտահանելու ժամանակ նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։
