Հաճախ տրվող հարցեր
Որն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին տեղեկատվությունը`
Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է ճիշտ ընտրության հնարավորությունը։ Տեղեկատվությունը պետք է պարունակի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական սպառողական հատկությունները, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին, ինչպես նաև հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գինը և ձեռքբերման պայմանները, երաշխիքային ժամկետը, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոնները և պայմանները, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մասին տեղեկությունների, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի և վերջապես արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը նորոգելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու համար։
Որն է ապրանքի (աշխատանքի, ծառայության) արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ տեղեկատվության համար արտադրողի (կատարողի, վաճառողի) պատասխանատվությունը`
Եթե ապրանքի (աշխատանքի, ծառայության), ինչպես նաև արտադրողի (կատարողի, վաճառողի) մասին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվությունը հանգեցրել է`
ա/ սպառողին անհրաժեշտ հատկություններով չօժտված ապրանքի ձեռքբերմանը, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում։ Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
բ/ ձեռք բերված ապրանքի (աշխատանքի, ծառայության) իր նշանակությամբ օգտագործման անհնարինությանը, ապա սպառողն իրավունք ունի պահանջել անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում հնարավոր կարճ ժամկետում։ Եթե պայմանավորված ժամկետում տեղեկատվությունը չի տրամադրվում, ապա սպառողն իրավունք ունի լուծել պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում։ Այդ դեպքում սպառողը պարտավոր է արտադրողին (կատարողին, վաճառողին) անհապաղ վերադարձնել ապրանքը (կատարված աշխատանքը).
դ/ սպառողի կյանքի, առողջության և գույքի վնասմանը, ապա սպառողն իրավունք ունի արտադրողից (կատարողից, վաճառողից) պահանջել վնասի հատուցում, ինչպես նաև պահանջել իր սեփականությունը հանդիսացող (տիրապետության տակ գտնվող) գույքին պատճառված վնասների լրիվ հատուցում։

Որոնք են ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքները`
թերությունների մասին նախապայման չի սահմանել, իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել`
ա/ ապրանքի թերությունների անհատույց վերացում կամ սպառողի կողմից դրանց վերացման ծախսերի հատուցում.
բ/ գնման գնի համաչափ իջեցում.
գ/ նմանօրինակ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում.
դ/ այլ նմուշի (մոդելի, ապրանքատեսակի) ապրանքով փոխարինում` գնման գնի համապատասխան վերահաշվարկով.
ե/ առուվաճառքի պայմանագրի լուծում։ Սպառողն իրավունք ունի պահանջել ոչ պատշաճ որակի ապրանքի վաճառքի հետևանքով իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում։
Սպառողի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանեության ժամկետ, վաճառողը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնել նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանեության ժամկետի սահմաններում։
Սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ։
Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում։ Սպառողն իրավունք ունի մասնակցել ապրանքի որակի ստուգմանը։

Ինչպես են ապրանքի թերությունները վերացվում արտադրողի (վաճառողի) կողմից`
Ապրանքում հայտնաբերված թերությունները պետք է վերացվեն արտադրողի (վաճառողի) կամ կոմիսիոների կողմից` ապրանքի թերությունների վերացման վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրից` քսան օրվա ընթացքում։ Արտադրողը (վաճառողը) կամ կոմիսիոները պարտավոր է երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ սպառողի կողմից նշված պահանջները ներկայացնելուց հետո` նորոգման ընթացքում, յոթնօրյա ժամկետում սպառողին անհատույց տրամադրել նմանօրինակ ապրանք` ապահովելով իր հաշվին տեղ հասցնելը։ Երկարատև օգտագործման այն ապրանքների անվանացանկը, որոնց վրա նշված պահանջը չի տարածվում, հաստատում է կառավարությունը։ Ապրանքի թերությունների վերացման դեպքում երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը չի օգտագործվել։ Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է ապրանքի թերության վերացման պահանջով` սպառողի դիմելու օրից մինչև նորոգումն ավարտելուց հետո այն վերադարձնելու օրը։
Որն է սպառողի պահանջների կատարման ժամկետը խախտելու համար վաճառողի (արտադրողի) պատասխանատվությունը`
Ապրանքների թերությունների վերացման, ոչ պատշաճ որակի փոխարինման, սպառողների դրամական պահանջների բավարարման ժամկետների խախտման, ինչպես նաև նորոգման (փոխարինման) ընթացքում նմանօրինակ ապրանք տրամադրելու վերաբերյալ սպառողի պահանջը չկատարելու (կատարումն ուշացնելու) համար այդպիսի խախտումներ թույլ տված վաճառողը ուշացման յուրաքանչյուր օրվա համար սպառողին վճարում է տուգանք` ապրանքի գնի մեկ տոկոսի չափով։ Սպառողի պահանջները նշված ժամկետներում չկատարելու դեպքում սպառողն իրավունք ունի ընտրությամբ ներկայացնել այլ պահանջներ։
Շուկաներում և առևտրի կետերում օգտագործվող կշեռքները ով է ստուգում`
Բոլոր չափման միջոցները, այդ թվում կշեռքները տարին մեկ անգամ ենթակա են ստուգաչափման «Չափագիտության ազգային ինստիտուտի» կողմից, որի դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատոպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա և (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական։ Իսկ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, այդ թվում չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշման պետական չափագիտական վերահսկողությունը իրականացվում է Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կողմից։
Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների վերաբերյալ սպառողը ում կարող է դիմել`
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը, Սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին կամ դատարան։