տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրանքի, ծառայությունների տեխնիկական կանոնակարգերով և այլ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության ապահովումը, ինչպես նաև դրանց անվտանգության և որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը.
Սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը։
Ուշադրություն
Ստուգողների գործողությունների կամ վարվելակերպի նկատմամբ դիտողությունների ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ անվստահության կամ կասկածի դեպքում զանգահարել 010526134, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի ընդունարան կամ Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության «ԹԵԺ ԳԾԻ» 010235600 հեռախոսահամարներով: